Honor 10 Lite. ներկայացվել է մատչելի սմարթֆոնը

Huawei-ին պատկանող  Honor բրենդը Չինաստանում ներկայացրել է նոր և մատչելի  Honor 10 Lite սմարթֆոնը։

Նորույթը ստացել է  6,21 դյույմ IPS էկրան, որը վերին հատվածում ունի կտրվածք։ Այստեղ դիզայներները տեղավորել են 24 մպ հզորությամբ տեսախցիկ։ Սմարթոնում տեղադրված է Kirin 710 ֆիրմային պրոցեսոր՝ GPU Turbo տեխնոլոգիայով, որը խաղերի արտադրողականությունն ավելի է մեծացնում։ Սմարթֆոնն ունի  4 կամ  6 գբ օեպրատիվ և  64 կամ 128 գբ ներքին հիշողություն։

Կա նաև MicroSD քարտի հնարավորություն։ Honor 10 Lite-ն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով։