Իր 5-ամյակին ընդառաջ Honor, որը Huawei ընկերության բրենդն է, որոշել է փոխել տարբերանշանը:
Ինչպես և առաջ, այս անգամ էլ Honor-ի տարբերանշանը իրենից ներկայացնում է բրենդի անունը, այստեղ փոփոխվել է միայն տառաչափն ու տառատեսակը: Փոփոխվել է նաև տարբերանշանի գունային լուծումները՝ կապույտ ու վարդագույն և կապույտ գունավորմամբ:
Honor ապրանքանիշը շուկայում հայտնվել է 2013 թվականին և այդ բրենդի ներքո թողարկված սմարթֆոնների վրա դեռ երկար ժամանակ երևում էր Huawei տարբերանշանը: Huawei-ը միշտ պնդում է, որ Honor-ը ընկերության մեջ առանձին ընկերություն է և բոլոր իրավունքներն ունի ինքնուրույն կյանքի: