How-Old.net . կայք, որը լուսանկարով կարող է որոշել ձեր տարիքը

Microsoft ընկերությունը թողարկել է How-Old.net ծառայություն, որը կարողանում է որոշել օգտագործողների տարիքը լուսանկարի միջոցով:

Այս նախագիծը գործարկվել է Azure ամպային ծառայությունը փորձարկելու նպատակով: Կայքն առաջարկում է վերբեռնել ցանկացած լուսանկար և ըստ այդմ որոշել լուսանկարում պատկերված մարդու կամ մարդկանց տարիքը: Նշենք, որ կայքում արդեն տեղադրված են մի քանի շաբլոնային լուսանկարներ:

title4-630x315

 

Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա How-Old.net-ը գրեթե միշտ կարողանում է մոտավորապես կամ հստակ որոշել ճիշտ տարիքը: