Ինչպե՞ս վերականգնել iCloud-ում ջնջված ֆայլերը

Մի քանի քայլով հնարավոր է վերադարձնել iCloud ամպային համակարգում ջնջված ֆայլերը, կոնտակտները և ոչ միայն: Ի՞նչ է պետք անել.

Մտեք icloud.com, այնուհետև բացեք ձեր հաշիվը, որից հետո տեղափոխվեք iCloud Drive: Սեղմեք աջ անկյունում ձեր անվան վրա և անցեք կարգավորումների էջ, որի ներքևում կտեսնեք ֆայլերը, կոնտակնտերը, օրացույցներն ու հիշեցումները վերականգնելու հնարավորությունները:

icloud-1

Ըստ ցանկության ընտրեք այդ 3-ից մեկը, որից հետո արդեն կտեսնեք ջնջված ֆայլերը: Իսկ դրանց աջ կողմում ներկայացված է, թե վերականգնման համար որքան ժամանակ է հասանելի տվյալ ֆայլը:

icloud-2

Ջնջվածը կարող եք վերադարձնել միայն նշված ժամանակահատվածում, քանի որ դրա լրանալուն պես ֆայլն անվերադարձ կանհետանա: Նաև կարող եք տեղեկանալ, թե որ սարքավորումով և երբ է ջնջվել ֆայլը:

Այս պարզ քայլերով iCloud-ում հնարավոր է վերականգնել ջնջած ֆայլերը: