HP-ն ներկայացրել է Spectre Folio կաշվե նոութբուքերը

HP  ընկերությունը ներկայացրել է նոր նոութբուք, որը ստացել է Spectre Folio անվանումը։ Նոութբուքն աչքի է ընկնում  դիզայնով ու կառուցվածքով։ Կորպուսը ստեղծվել է կաշվից, որի շնորհիվ ծալված վիճակում նորույթը նման է պայուսակի։

Spectre Folio–ն ունիվերսալ է` այն կարելի է օգտագործել և՛ որպես նոութբուք, և՛ որպես պլանշետ։ Երկրորդ դեպքում ստեղնաշարը «կթաքնվի՞ էկրանի տակ և չի խանգարի ձեռքերի շարժումներին։

Նորույթը ստացել է  13,3 դյույմանոց  Full HD կամ  4K էկրան, 8գբ օպերատիվ հիշողություն և 256 գբ ներկառուցված հիշողություն։ Նոութբուքն ունի  Intel Core i5 կամ  i7 Y պորցեսորներ  և USB Type-C հնարավորություն։ HP Spectre Folio–ի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին։ Նախնական տվյալներով այն կվաճառվի 1299 դոլարով։