HP Elite x3-ը հավակնում է լինել ամենահզոր Windows 10 Mobile սմարթֆոնը

Օրերս համացանցում են հայտնվել HP ընկերության նոր՝ HP Elite x3 սմարթֆոնի լուսանկարները, որը կարող է լինել ամենահզոր Windows 10 Mobile սմարթֆոնը:

սմ1

Մոդելը կունենա Qualcomm Snapdragon 820 միաբյուրեղ համակարգ և 5,96 դյույմանոց էկրան՝ 2560 х 1440 պիքսել թույլատրելիությամբ: Օպերատիվ հիշողությունը կլինի 4 ԳԲ, իսկ ներքինը՝ 32 ԳԲ, որը կարելի է լրացնել microSD քարտերով մինչև 200 ԳԲ: Սմարթֆոնը կունենա USB Type-C:

սմ2

Տեսախցիկների թույլատրելիությունը կազմում է 16 և 8 Մպ, այն կունենա դակտիլոսկոպիկ ցուցիչ և ծիածանային սկաներ: HP Elite x3-ը կաշխատի Qi անլար լիցքավորմամբ, պաշտպանված կլինի փոշուց և խոնավությունից՝ IP67 ստանդարտի պահանջներին համաձայն, բացի այդ՝ սարքը նախագծված է այնպես, որ մեկ մետրից ընկնելու դեպքում նրան ոչինչ չի պատահի:

սմ3

Աչքի է ընկնում նաև դիմային պանելի ցանցով դիզայնը, որի տակ թաքնված է բարձրախոս և B&O լոգոտիպ, որը վկայում է որակյալ աուդիոհամակարգի մասին։

Սմարթֆոնի գինը հայտնի կդառնա MWC 2016-ի ժամանակ:

Աղբյուրը՝ Tech2