HTC-ում գործերն ավելի են վատանում. ընկերության շահույթները նվազել են

Սմարթֆոններ և վիրտուալ իրականության գլխարկներ արտադրող թայվանական  HTC ընկերության գործերը գնալով ավելի են վատանում՝ ընկերությունը ֆինանսական մեծ վնասներ է կրում: Այս մասին են վկայում օգոստոսին անցկացրած հետազոտության տվյալները:

Անցյալ ամիս ընկերության շահույթը մոտ 45,2 մլն դոլար է կազմել սա օգոստոսի հերթական հակառեկորդն է: Իսկ տարեկան կտրվածքով ընկերությունը մոտ 54 տոկոսով շահույթ է կորցրել: Բացի այդ շահույթը նաև կրճատվել է հուլիս ամսվա համեմատ:

Սա HTC-ի վերջին 15 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն է: Ընկերությունն այս ցուցանիշը արդարացնում է բիզնեսի նոր քաղաքկանության մուտքով: