HTC U12+ սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 23–ին, բայց համացանցում արդեն հայտնվել է արտաքին տեսքի և տեխնիկական բնութագրի մասին որոշակի տեղեկատվություն։
Սմարթֆոնը կստանա 6 դյույմ անկյունագծով Super LCD 3 էկրան` Quad HD+ թույտվությամբ։ էկրանի չափերը համապատասխանում են թրենդներին` 18։9։ Որպես պրոցեսոր այստեղ օգտագործել են Qualcomm Snapdragon 845 մոդելը։ Օպերատիվ հիշողությունը 6գբ է, իսկ ներկառուցվածը` 64 կամ 128 գբ։
HTC U12+ կունենա 4 տեսախցիկ։ Դիմային երկու տեսախցիկը կունենան 8+8 մգպ հզորություն, իսկ հիմնական երկուսը` 16+12 մգպ։ Սմարթոնն ունի երկու SIM քարտի հնավորություն և մինչև 1 տբայթ MicroSD կրիչ տեղադրելու թույտվություն։