HTC One XXL՝ 10 դյույմ պլանշետ-կոնցեպտ

HTC ընկերությունը դեռևս չի շտապում թողարկել նոր պլանշետ, սակայն դա չի խանգարում ընկերության երկրպագուներին առաջարկել սեփական կոնցեպտային պլանշետները: Դիզայներ Թոմաս Փալմանը ստեղծել է HTC One XXL պլանշետի կոնցեպտ: Այն ունի 10.1 դյույմ էկրան և բջջային Tegra պրոցեսոր:

Պլանշետի տեխնիկական պարամետրերն են՝ քառամիջուկ Nvidia Tegra 4 պրոցեսոր, 32/64/128 Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ Full HD հիմնական ֆոտոխցիկ: Սարքն աշխատում է Android 5.0 Key Lime Pie օպերացիոն համակարգով: Պլանշետն ունի պսպղուն կաղապար: Արտաքին տեսքով այն նման է HTC One X սմարթֆոնին: