Huawei-ը կթողարկի սմարթֆոն «Բոլոր սիրահարների համար»

Huawei ընկերությունը պատրաստվում է թողարկել Nova 6 5G սմարթֆոնների սահմանափակ քանակություն Սիրահարների օրվա կապակցությամբ: Նորույթը ստացել է Huawei Nova 6 5G BEAST Fauvism Valentine ‘ s Day Limited Edition անվանումը։ Ստանդարտ՝ Nova 6 5G մոդելից այն կտարբերվի գույնով, որը նորացված մոդելի դեպքում երկնագույնի և մանուշակագույնի երանգներն են : Այն գնորդները, որոնք կհասցնեն ձեռք բերել սմարթֆոնը, նվեր կստանան ֆիրմային բույր ունեցող բույրադիֆուզոր(արոմադիֆուզոր):

Նորացված սմարթֆոնի բնութագրիչները նույնն են, ինչ-որ Nova 6 5G-ինը: Հեռախոսը հագեցած է Kirin 990 պրոցեսորով, որն աշխատում է Balong 5000 մոդեմի հետ՝ NSA եւ SA ցանցերի աջակցությամբ: Սմարթֆոնի էկրանը 6,57 դյույմ է՝ 2400×1080 պիքսել թողունակությամբ:

Nova 6 5G-ն սնուցվում է 4200 մԱ/ժ հզորությամբ մարտկոցից: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 8 ԳԲ, իսկ ֆլեշ հիշողությունը ՝ 128 կամ 256 ԳԲ է:

Huawei Nova 6 5G BEAST Fauvism Valentine ‘ s Day Limited Edition-ի արժեքը դեռ չի հայտարարվել: