Huawei-ը ձեռնոց է նետում Google-ին ու ներկայացնում սեփական որոնողական համակարգը

 Huawei ընկերությունը պաշտոնապես ձեռնոց է նետել Google-ին ու ներկայացրել որոնողական համակարգի իր ալտերնատիվը։ Հենց այդպես էլ անվանել են՝ Huawei Search։ Հանգստյան օրերին այն փորձնական տարբերակից անցավ Petal Search ստատուսի։

Huawei Search-ի փորձարկումներն անց էին կացվում փետրվարից։ Petal Search-ի ստաբիլ տարբերակը հայտնվեց AppGallery-ին ներբեռնելու համար, որը Google Play-ի ալտերնատիվն էր։

Որոնումից բացի հավելվածն առաջարկում է մի շարք այլ նոր հնարավորություններ։ Հավելվածում հասանելի է այլ հավելվածների ցանկ։ Այսինքն դուք կարող եք ոչ միայն փնտրել, այլև հենց որոնողական համակարգից ներբեռնել Ձեզ անհրաժեշտ հավելվածները։