Huawei-ը շարունակում է ներդրումներ կատարել տեսախցիկների կատարելագործման համար

Huawei-ի գլխավոր տնօրեն Ռեն Չժենֆեյն իր վերջին հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ այսօր ներկայացվելիք սմարթֆոններում մի շարք նորարարություններ կլինեն: Խոսքը հատկապես տեսախցիկների մասին է: Ընկերությունը չի դադարում աստղաբաշխական ներդրումներ կատարել տեսախցիկների կատարելագործան մեջ, անգամ պանդեմիայի պայմաններում:

Այս տարի Huawei-ը նախատեսում է 5.8 միլիարդ դոլարով ավելացնել հետազոտությունների բյուջեն՝ այն հասցնելով 20 միլիարդ դոլարի: Եթե հաշվի առնենք Huawei-ի հասույթը,  ստացվում է, որ հաջորդ տարում ընկերությունը պատրաստվում է իր հասույթի 15 տոկոսը ծախսել միայն հետազոտությունների ու նորարարությունների վրա:

Կանխատեսվում է, որ ընկերությունն այս տարի չի կարողանա ապահովել պլանավորված վաճառքը, սակայն Ռեն Չժենֆեյը վստահ է, որ արդեն 2021 թվականին նրանք կվերադարձնեն լայնածավալ աճի տեմպը: Վերջում ընկերության տնօրենը հավելեց, որ աշխատակիցների մեծ մասը վերսկսել են իրենց աշխատանքը կարանտինից հետո: