Huawei-ն այս տարի գեյմերների համար նախատեսված սմարթֆոն կթողարկի

Huawei ընկերությունն այս տարի գեյմերների համար նոր սմարթֆոն կթողարկի:  Դրանք կմրցակցեն  Razer Phone և Asus Rog Phone մոդելների հետ: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նմանատիպ սարքավորման թողարկումը իրենց համար սկզբունքային հարց է և շատ կարևոր է:

Չնայած ներկայացուցիչները չեն մանարամասնել, թե ինչպիսին կլինի ապագա սմարթֆոնը, այնուամենայնիվ հնարավոր է ենթադրել, որ դրանք կունենան ֆլագմանին հարիր բնութագիչներ: