Huawei-ը նոր սարք է արտոնագրել: Ընկերությունը պատրաստվում է թողարկել այնպիսի լիցքավորման սարքեր, որոնց միջոցով գաջեթները ընդամենը 30 րոպեում կունենան անհրաժեշտ լիցքավորումը: Հեղինակները խոստանում են, որ 30 րոպեն կբավականացնի 90 % լիցքավորում ստանալու համար:
Լիցքավորիչները կհավաքի Yada Electronics ընկերությունը: Ամենայն հավանականությամբ նորույթին երկար չենք սպասի, սարքը կթողարկվի ընկերության հաջորդ շնորհանդեսին, որը կկայանա այս տարվա հոկտեմբերին: