Huawei-ի նոր Honor 10–ի նկարները շրջանառվում են համացանցում

Huawei–ը պատրաստվում է իր նոր սմարթֆոնի` Honor Note 10–ի, թողարկմանը։

Մինչ ընկերութունը պատրաստվում է շնորհանդեսին, ցանցում արդեն հայտնվել են գաջեթի հնարավոր լուսանկարները։ Տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ սմարթֆոնը կունենա այֆոնական հայտնի էկրանի կտրվածքը։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ սմարթֆոնը կստանա 4 տեսախցիկ, կունենա  Kirin 970  սեփական արտադրության պրոցեսոր։

Honor Note 10-ի ստեղծման համար ընկերությունը շուրջ 3 տարի է ծախսել։ Այն օգտատերերի դատին կհանձնվի օգոստոսին։