Huawei-ն ներկայացրել է Honor 9i-ը

Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է իր նոր Honor 9i սմարթֆոնի թարմացված տարբերակը:

Ferra-ի փոխանցմամբ, սմարթֆոնն ունի մի քանի նոր գործառույթ։ Նորույթը նախ հետ չի մնացել թրենդից և ստացել է էկրանի «այֆոնական» կտրվածք։ Ունի նաև կրկնակի տեսախցիկ և Face ID տեխնոլոգիա: Սմարթֆոնը ստացել է Huawei Kirin 659 պրոցեսոր, այն ունի 4 ԳԲ օպերատիվ, 64 և 120 ԳԲ հիշողության նաև կրիչ ավելացնելու հնարավորություն։  Ի դեպ պետք է նշել, որ Kirin պրոցեսորները դրանք Huawei–ի արտադրանքն են, բավական հզոր են և այլ սմարթֆոններում չեք հանդիպի։  Սմարթֆոնը ունի երկու սիմ քարտի հնարավորություն, աշխատում է Android Oreo 8.0 օպերացիոն համակարգով: