Huawei P20 Pro. iphone X-ի դիզայնով և ամենահզոր տեսախցիկով սմարթֆոնը

Huawei P20 Pro–ն եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնն է, որը ստացել է 5–ակի zoom, 40 մգպ հզորությամբ սենսոր և արհեստական ինտելեկտով համալրված առանձին չիպ։

Հիմա սմարթֆոն արտադրող բոլոր ընկերությունները ձգտում են երկակի ֆոտոխցիկի, բայց ոչ Huawei–ի դեպքում, ընկերությունը իր վերջին սմարթֆոնը զինել է 7296х5472 թույլտվությամբ և 40 մգպ հզորությամբ եռակի ֆոտոխցիկով։

Երկրորդ և երրորդ տեսախցիկները համապատասխանաբար 20 և 8 մգպ են։ Թվում է` իդեալական է, բայց, zoom վիճակում 40 մգպ ֆոտոխցիկը չի աշխատում։ Տեսախցիկի հզորության շնորհիվ գերազանց լուսանկարներ են ստացվում անգամ մթության մեջ։

Հիմնական տեասախցիկը նկարում է անթերի, ինչը չի կարելի  ասել դիմայինի մասին։ Չնայած 24 մգպ է, բայց ունի վատ դետալացում։ Բայց, ասել, որ այն կատեգորիկ վատն է, սխալ կլինի։