Huawei-ը կարող է շրջանցել պատժամիջոցները

ԱՄՆ կառավարությունը որոշել է մեղմացնել Huawei-ի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Հայտնում է  The Financial Times-ը։

Հեռահաղրոդակցության սարքեր արտադրող չինական ընկերությունը ընկել էր ԱՄՆ սև ցուցակում, ըստ պատժամիջոցների չինական ընկերությունները ԱՄՆ տարածքում չեն կարող վաճառել իրենց սարքավորումները, եթե չեն օգտագործում ամերիկյան տեխնոլոգիաների։

Huawei-ի հետ աշխատանքային փոխհարաբերությունները դադարեցրել էին  Google, Intel, Qualcomm և մի շարք այլ հայտնի ընկերություններ։ Ընկերության  դեմ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն այս տարվա օգոստոսից։

Բայց, կարծես թե, ամերիկյան կառավարությունը որոշել է  մեղմացնել պատժամիջոցները ընկերության նկատմամբ, անգամ հնարավոր է վերացվեն ամբողջությամբ։