Huawei Watch խելացի ժամացույցը համատեղելի կլինի iPhone-ի հետ

Android Wear օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցը շուտով կսինքրոնացվի iOS-ով աշխատող սարքերի հետ: Այս մասին տեղեկանում ենք Amazon-ի օնլայն խանութից, որտեղ սեպտեմբերի 2-ին կմեկնարկի խելացի ժամացույցի վաճառքը:

Նորույթը համատեղելի կլինի iOS 8.2-ից և Android 4.3-ից բարձր օպերացիոն համակարգերի հետ:

Հիշեցնենք, որ Android Wear-ի ու iOS-ի համատեղելիության մասին լուրերը շրջում են վաղուց: Ըստ The Verge-ի՝  Google-ն ակտիվորեն աշխատում է գրավել iOS-շուկան:

Ինչ վերաբերում է Huawei Watch-ին, ապա այն կունենա 1,4 դյույմանոց AMOLED-էկրան՝ շափյուղային ապակով: Նորույթը պաշտոնապես կներկայացվի Բեռլինում սեպտեմբերի 2-ին կայանալիք IFA 2015 ցուցահանդեսին: Սպասվում է, որ ժամացույցը կվաճառվի 350-799 դոլարով:

Աղբյուրը՝ The Next Web