Հունիսի 1-ին կկայանա «Անբան Հուռին» հայկական մուլտֆիլմի պրեմիերան

Հունիսի 1-ին կկայանա «Անբան Հուռին» մուլտֆիլմի պրեմիերան: Բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ պրեմիերան, որ դեռ նախատեսված էր 2015-ին, հետաձգվել է այն պատճառով, որ մուլտֆիլմի վրա կատարված աշխատանքը շատ ավելի մեծ է եղել, քան մինչ այդ ենթադրվում էր։ Բոլոր նրանք, ովքեր դրամահավաքի ժամանակ հրավիրատոմս էին պատվիրել, շուտով կստանան իրենց տոմսերը։ Հիշեցնենք, որ մուլտֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով 2014-ի հոկտեմբերին IndieGoGo համաֆինանսավորման հարթակի միջոցով հաջողվեց հավաքել անհրաժեշտ գումարը։

Մուլտֆիլմը երաժշտական է, և բացի հիմնական թիմից՝ մուլտֆիլմի վրա աշխատում են նաև երգահաններ ու երաժիշտներ։

Մուլտֆիլմի անցած ճանապարհի, դրամահավաքի, պրեմիերայի ու այլ մանրամասների շուրջ ittrend.am-ի հարցազրույցը բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանի հետ կարդացեք այստեղ։