Թողարկվել է «Անբան Հուռին» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը

MultArt+ ստուդիան հրապարակել է «Անբան Հուռին» երաժշտական մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը: Հիշեցնենք, որ ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հունիսի 1-ից:

Մուլտֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով 2014-ի հոկտեմբերին IndieGoGo համաֆինանսավորման հարթակի միջոցով հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքով՝ պրեմիերան, որ դեռ նախատեսված էր 2015-ի ամռանը, հետաձգվեց այն պատճառով, որ մուլտֆիլմի վրա կատարված աշխատանքը շատ ավելի մեծ է էր, քան մինչ այդ ենթադրվում էր։ Բոլոր նրանք, ովքեր դրամահավաքի ժամանակ հրավիրատոմս են պատվիրել, շուտով կստանան իրենց տոմսերը։

Մուլտֆիլմի անցած ճանապարհի, դրամահավաքի ու այլ մանրամասների շուրջ ittrend.am-ի հարցազրույցը բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանի հետ կարդացեք այստեղ։

https://www.youtube.com/watch?v=AT9kWq5V_E8