Hyundai-ն և Uber-ը ներկայացրել են աերոտաքսի-կոնվերտոպլանի կոնցեպտը

Կորեական Hyundai ավտոմոբիլային ընկերությունը գործընկեր է գտել իր բիզնեսն ապագայի տրանսպորտային ընկերության վերածելու համար:Ամերիկյան Uber-ի հետ համատեղ գործընկերները ներկայացրել են S-A1 օդային տաքսիի կոնցեպտը, ինչպես նաեւ Hub վայրէջքի հարթակը:

Լաս Վեգասում անցկացվող CES 2020 ցուցահանդեսում (Consumer Electronics Show) ներկայացվել է նոր մոդելը, որը նման է թեթև ուղղաթիռի: S-A1-ը ամբողջովին էլեկտրական է՝ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ:

Hyundai-ն տեղեկացնում է, որ աերոտաքսին մինչև 4 ուղևոր է տեղափոխում ՝ ժամում զարգացնելով մինչև 290 կմ/ժ արագություն: Նախատեսվում է, որ սկզբնական փուլում օդային տաքսին կառավարվելու է օդաչուի կողմից, բայց ժամանակի ընթացքում թռիչքները կդառնան ինքնավար: Hyundai-ն և Uber-ը հույս ունեն, որ առաջին կոմերցիոն նախագիծը կկարողանան թողարկել 2023թվականին: