Նոր անվճար դասընթաց` IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում թեմայով

ibm-watsonIBM նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց` «IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում» թեմայով: Դասընթացը մեկնարկելու է 2015թ. հունվարի 26-ից, շաբաթական երկու անգամ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 14:00-16:00: Դասընթացի ընդհանուր տևողությունը 30 ժամ է:

Դասընթացը կվարի Սլավոնական համալսարանի դոցենտ և մաթեմատիկոս պրն Վաչագան Վագրադյանը: Դասընթացի հիմնական նպատակներն են՝

  • Մասնակիցներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, IBM Watson ծրագրով առավել արդյունավետ աշխատելու համար։
  • Անցնել Թյուրինգի թեստը:
  • Ստեղծել դպրոցում շախմատ սովորող երեխաների համար օգտակար գործիք՝ դիդակտիկ նյութ, որը հնարավորություն կտա գտնել ցանկացած շախմատային հասկացության օրինակներ լավագույն գրոսմայստերների խաղերից:
  • Օգտակար գործիք ստեղծել գրոսմայստերների և այլ բարձրակարգ շախմատիստների համար մրցամարտերին նախապատրաստվելիս հակառակորդների խաղաոճի առանձնահատկություններն առավել լավ ուսումնասիրելու համար,
  • Շախմատին վերաբերվող ցանկացած հարցին լրիվ և համակողմանի պատասխան ստանալու հնարավորություն ստեղծել:
  • Փորձ և հմտություններ կուտակել արհեստական բանականության խնդիրների լուծման ասպարեզում և դրանք կիրառել այլ ոլորտներում նմանատիպ խնդիրների լուծման համար:

Դասընթացը ներառում է.

  • Շախմատային հասկացությունների մոդելավորում ոչ հստակ բազմությունների և լինգվիստիկ փոփոխականների կիրառմամբ:
  • Շախմատային պարտիաների տվյալների ոչ հստակ բազայի ստեղծում, որտեղ հայցը հնարավոր կլինի ներկայացնել ոչ հստակ ձևակերպմամբ:
  • Առաջին կարգային շախմատիստի ուժով խաղացող ծրագրի ստեղծում:
  • Շախմատային թեմաներով զրուցող «չատ-բոտ»-ի ստեղծում:
  • Watson ծրագրի ուսուցում:

Դասընթացը նախատեսված է ծրագրավորման և մաթեմատիկայի մասնագետների համար: Դասընթացը անցկացվելու է հայերեն լեզվով: Դասընթացն անվճար է: Լավագույն ուսանողներին հրավիրելու են մասնակցելու դասընթացի հիման վրա պլանավորված ծրագրում:

Գրանցվելու համար պետք է լրացնել համապատասխան հայտը` մինչև ս․թ․ հունվարի 23-ը: