IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ որակավորված ուսանողների համար նախաձեռնել է IBM ISTC ամառային կրթական ծրագիրը, որը մեկնարկելու է 2016թ. հունիսի 15-ին:
Նորագույն տեխնոլոգիաներով և ծրագրային ապահովմամբ եռամսյա համալսարանական ծրագիրը հնարավորություն կընձեռի ստանալ ծավալուն գիտելիքներ կրթական բոլորովին նոր մակարդակում: Ծրագրին կարող են դիմել Հայաստանի բոլոր համալսարանների որակավորված ուսանողները:
Ամառային ծրագրի ավարտի արդյունքում ուսանողները կստանան լիարժեք գիտելիք և փորձ նշված ոլորտներում և ունակ կլինեն կիրառելու գիտելիքները աշխատանքում: Տեխնոլոգիական դասընթացներին մասնակցող ուսանողները հնարավորություն կունենան ընտրելու հավելյալ դասաժամեր՝ Բիզնես մոդուլներ, իսկ Բիզնես դասընթացներին մասնակցող ուսանողները հնարավորություն կունենան ընտրելու լրացուցիչ տեխնոլոգիական մոդուլներ:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան հավաստագրեր և հնարավորություն կունենան ստեղծելու իրենց ստարտափ ընկերությունը, կաշխատեն գործընկեր ընկերություններում, ինչպես նաև կդառնան հետազոտական թիմի անդամ: Լավագույններին սպասվում են նաև հատուկ կրթաթոշակային հնարավորություններ:
Բոլոր հետաքրքրված ուսանողները կարող են դիմել ծրագրին հետևյալ հղումով http://goo.gl/forms/thy2jYcxobH8nFpj2:
Նշենք նաև, որ մինչ օրս IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս: IBM ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից: Դասընթացներն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝ ձևավորել սկսնակ ընկերություններ:
IBM ISTC բիզնեսի զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանի հետ ittrend.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ: