IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է Ստարտափ մրցույթ, որին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ նոր գիտելիքներ, հետաքրքրված են cognitive լուծումների ստեղծմամբ, ցանկանում են նորարարական գաղափարներով հանդես գալ և ինչու ոչ՝ ստանալ արժեքավոր մրցանակներ:
Աքսելերացիոն մրցույթը, որտեղ ստարտափ գաղափարները կարող են կյանքի կոչվել IBM Watson-ի և Bluemix-ի օգնությամբ, ներառում է սեմինարներ, մենթորություն, թիմային աշխատանք, սեփական ծրագրի ներկայացում: Նշենք, որ լավագույն թիմերը կստանան 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակ, ինչպես նաև կներկայացվեն IBM Watson Ecosystem-ին` հետագա ֆինանսավորման համար (տարեկան 100 մլն ԱՄԴ ներդրումային բյուջե՝ ստարտափերի համար)։
Մրցույթի ընթացքում թիմերը կմասնակցեն սեմինարների, որոնք վարում են ոլորտի առաջատար մասնագետները: Վերջիններս կտան առաջադրանքներ և խորհրդատվություն կդրամադրեն թիմերին: Իսկ մենթորություն ստանալու համար պետք է այցելել IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն կամ հարցում կատարել առցանց։
Մրցույթի ուղղություններ են ամպային տեխնոլոգիաները, մոբայլը, Big data-ն, բիզնես անալիտիկան, արհեստական բանականությունը:
Դիմումների վերջնաժամկետն է մարտի 15-ը:
Ստորև ներկայացնում ենք մրցույթի աշխատանքային ծրագիրը՝
Շաբաթ 1
• Մտքի ձևավորում
• IBM Bluemix սեմինար
Շաբաթ 2
• Թիմերի ու մտքերի հաստատում
Շաբաթ 3
• Մտքի ներկայացում թիմի կողմից
• Գնահատում
Շաբաթ 4
• Բիզնես մոդելի մշակման սեմինար (ներառյալ business canvas)
• Ֆինանսական հիմքեր
Շաբաթ 5
• Bluemix տեխնիկական սեմինար
Շաբաթ 6
• Մարկետինգի վերաբերյալ սեմինար
• Թվային մարկետինգ
Շաբաթ 7
• Ներկայացման հմտություններ
• Ծրագրերի միջանկյալ ներկայացում
Շաբաթ 8
• Հանդիպում հայաստանյան ՏՏ ձեռներեցի հետ
Շաբաթ 9
• Ֆիլմի դիտում
Շաբաթ 10
• Այցելություն տեղական սթարթափ
Շաբաթ 11
• Ծրագրերի ավարտական ներկայացում/Demo day
Մրցույթից հետո հուլիս ամսին կմեկնարկի IBM Watson Hackathon-ը։ Իսկ սեպտեմբերին՝ առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը, և լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին` առանց մրցակցության: