Apple-ի ամենահզոր iMac Pro-ն վաճառքի դուրս կգա վաղը

Apple-ն այս տարի ներկայացրեց իր պատմության ամենահզոր iMac համակարգիչը` iMac Pro–ն, որը դեկտեմբերի 14–ին դուրս կգա վաճառքի 4999 դոլարով։ Հունիսին կայացած Apple-ի ամենամյա կոնֆերանսի՝ WWDC 2017-ի, ընթացքում ընկերությունը ներկայացրեց նոր iMac-ը։

Apple-ի ամենահզոր համակարգիչը ստացել է 8–18 միջուկանի Intel Xeon պրոցեսոր, 32–128 Գբ օպերացիոն հիշողություն, Radeon Vega տեսաքարտ, 27 դյույմ 5K լուծաչափով Retina էկրան (5120 x 2880): Այս ամենը համադրելու համար Apple-ը մշակել է հատուկ սառեցման համակարգ` դեմ դիմաց տեղադրված կրկնակի սառեցնող սարքերով, ընդ որում դրանց աշխատանքի աղմուկը հասցվել է նվազագույնի։

iMac Pro-ն, MacBook Pro–ի նմանությամբ, ունի չորս Thunderbolt 3 USB-C պորտ և ի տարբերություն MacBook Pro–ի այն ստացել է չորս USB-A, SD–քարտ նույնպես կա։

Դեկտեմբերի 14–ին նախնական պատվերների համար հասանելի կլինեն համեմատաբար փոքր հզորությամբ մոդելները` 8–10 միջուկանի պրոցեսորներով։ Ավելի հզոր` 14–18 միջուկանի պրոցեսորներովը, հասանելի կլինեն միայն 2018–ին։

https://youtu.be/a38_qR-S8Yo