Apple-ը ստեղծում է հավելված՝ շինության ներսում կողմնորոշվելու համար

Apple ընկերությունը մշակում է հավելված, որը թույլ կտա օգտագործողներին կողմնորոշվել շինությունների ներսում սմարթֆոնի սենսորների միջոցով։ Indoor Survey անունով հավելվածն App Store-ում հայտնաբերել է մշակող Սթիվ Տրուտոն-Սմիթը։

Հավելվածը Wi-Fi-կետերից եկող ազդանշաններով կարողանում է որոշել օգտագործողի գտնվելու կոնկրետ վայրը։

Նշենք, որ 2013-ին Apple-ը 20 մլն դոլարով գնեց WiFiSLAM ստարտափը, որը զբաղվում էր նմանատիպ ծրագրի մշակմամբ։ Indoor Survey-ը հնարավոր է միայն բեռնել ուղիղ հղումով, App Store-ի որոնումով այն հայտնաբերել հնարավոր չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, հավելվածը փակ փորձարկման շրջանում է, քանի որ սովորական օգտագործողների մոտ չի աշխատում։

Աղբյուրը՝ Apple Insider