Ծաղկաձորում կկայանա ինովացիոն տուրիզմի թեմայով առաջին հեքեթոնը

Ծաղկաձորում ապրիլի 8-10-ը կանցկացվի IT Tour ինովացիոն տուրիզմի թեմայով առաջին հեքեթոնը, որին մասնակցելու են 15 թիմ, յուրաքանչյուրում՝ 5-ական անդամ: Ամեն թիմ կունենա իր մենթորը, ով կկոորդինացնի և կօգնի գաղափարի ձևավորման հարցում: Թիմերը ձևավորվելու են հայտերը լրացրած և հարցազրույցն անցած մասնակիցներից: Միջոցառման կազմակերպիչներն են «Երիտասարդ ծրագրավորողներ» հկ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Միջոցառմանը մասնակցելու համար ցանկալի է դիմեն Հայաստանի զբոսաշրջությամբ հետաքրքրված, փոփոխությունների ձգտող, ոլորտի զարգացման նկատմամբ մտահոգ ակտիվ քաղաքացիներ:

IT Tour-ը հնարավորություն կընձեռնի 48 ժամ շփում ոլորտի փորձառու մասնագետների, հավանական ներդրողների, հետաքրքիր երիտասարդների հետ։ Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Հանրային լրագրության ակումբի Youtube-յան ալիքով:

Ներկայացրած գաղափարները վերջում կներկայացվեն ժյուրիի դատին: Հավանական է նաև լավագույն գաղափարի ֆինանսավորում:

Մասնակցության արժեքը 5000 ՀՀ դրամ է: Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով: Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 2-ը: