Instagram-ը կհաղորդի, որ դիտել եք բոլոր թարմ հրապարակումները

Քանի որ օնլայն ֆոտոդարանի ալգորիթմի աշխատանքը շատ օգտատերերի մոտ դեռ մեծ գաղտնիք է մնացել, ընկերությունը որոշել է նորույթ ավելացնել այստեղ: Այսուհետ օգտատերերին ծանուցում կգա, եթե նրանք դիտեն վերջին 48 ժամվա ընթացքում լրահոսի բոլոր թարմ հրապարակումները:

Գործառույթը կաշխատի անգամ այն դեպքում, եթե օգտատերը քիչ է մուտք գործում այստեղ և վերջին 48 ժամը մի փոքր երկար է նրա համար ձգվում: Ծանուցմանն հաջորդիվ սոցցանցը նաև ցույց կտա 2 և ավել օր վաղեմություն ունեցող հրապարակումները: