Instagram-ը շարունակում է զարգացնել բիզնես-էջերը

Վերջերս Instagram-ը հաստատել էր, որ զարգացնում է իր բիզնես էջերը, որոնք ավելի լայն հնարավորություններ կունենան հաճախորդների հետ շփման համար: Գլխավոր փոփոխություններից է այն, որ այս էջերի վերնամասում կավելացվի “Contact” կոճակը:

Ու քանի որ ձեռներեցները նախընտրում են նամակներ ստանալ էլեկտրոնային փոստարկղին, Instagram-ը որոշել է բիզնես էջերին տալ այդ հնարավորությունը: Օգտատերերը նաև հնարավորություն կունենան տեսնել բիզնեսի գտնվելու վայրը, ինչպես նաև, սեղմելով տեղանքի վրա, դիտել քարտեզը:

Բիզնես էջերը դասակարգված են ճիշտ այնպես, ինչպես Facebook-ում:

ինստա3

Դրանք դեռ հասանելի չեն ողջ հանրության համար, սակայն շուտով կգործարկվեն բոլոր երկրներում:

Աղբյուրը՝ Tech Crunch