Instagram-ը պատահաբար հրապարակել է օգտատերերի գաղտնաբառերը

Instagram-ի այն օգտատերերը, ովքեր որոշ ժամանակ առաջ որոշել են սոցցանցի ներբեռնել իրենց տվյալները, դարձել են սերվիսի սխալի զոհ։ Պարզվում է, սոցցանցում տեղի ունեցած  սխալի արդյունքում այդ օգտատերերի գաղտնաբառերը հասանելի են դարձել բոլորին։

Ինչո՞ւ է գաղտանաբառը հասանելի դարձել, քանի որ անձնական տվյալները ներբեռնելու համար օգտատերերը պետք է մուտքագրեին։

Ըստ Instagram-ի ներկայացուցիչների, խնդիրը վերաբերում է ԱՄՆ օգտատերերի մի հատվածին։ Բոլոր օգտատերերն արդեն զգուշացվել են և ստացել նամակներ՝ գաղտնաբառերը փոխելու վերաբերյալ։

Instagram-ը անձնական տվյալների ներբեռնման հնարավորությունը ավելացրել էր այստ տարվա ապրիլ ամսին։ Անձնական տվյալներ կարող են հարցում կատարել բոլոր օգտատերերը, դրանց պատասխանը սոցցանցը տալիս է 48 ժամվա ընթացքում։