Instagram-ում հայտնվել է նոր գործառույթ

Instagram-ում հայտնվել է նոր ֆունկցիա, հասանելի է դարձել համատեղ ուղիղ հեռարձակման գործառույթը, որը թույլ կտա 2 օգտատիրոջ միաժամանակ վարել ուղիղ եթեր: Այս գործառույթը թեստավորման փուլում էր և հասանելի էր սահմանափակ թվով օգտատերերի համարայս տարվա օգոստոսից:

Երկուսով ուղիղ եթեր դուրս գալու համար անհրաժեշտ է սկսել տեսահեռարձակումը այնուհետև ավելացնել «հյուր»՝ սեղմելով էկրանի ներքևի աջ անկյունում տեղակայված կոճակը, որից հետո էկրանը կբաժանվի երկու մասի: Հեռարձակումը սկսած օգտատերը ցանկացած պահի կարող է փոխել «հյուրին»: Հեռարձակումն ավարտելուց հետո, այդ տեսագրությունով հնարավոր է կիսվել որպես Story, որն էլ կջնջվի 24 ժամ անց:  Հնարավոր կլինի կիրառել Story-ներում հասանելի բոլոր ֆիլտրերը և վիրտուալ զվարճալի դիմակները ուղիղ հեռարձակումների ընթացքում:

Ֆունկցիան հասանելի է iOS և Android բոլոր օգտատերերին: