Instagram–ը չի վերականգնի լրահոսի խրոնիկական դասավորվածությունը

Instagram–ի մշակողները պատմել են, թե ինչպես է աշխատում իրենց ալգորիթմական լրահոսը և հայտարարել, որ չեն պատրաստվում երբևէ փոփոխել դրա ձևը դեպի խրոնիկական դասավորվածություն։

Մշակողները հայտնել են, որ մինչ ալգորիթմական լրահոսի  ներդրումը  օգտատերերը բաց էին թողնում լրահոսի 50%–ը, իսկ դրանից հետո հրապարակումների միայն 10%-ը։

Բացի այդ նրանք հայտնել են, թե որ գործոններն են ազդում լրահոսի ձևավորման վրա։

  • Օգտատերերի հետաքրքրությունները. Սոցցանցը վերլուծում է օգտատերերի պահելաձևը` ինչ են հավանում և ինչ են դիտում։ Բացի այդ ներդրված  է համակարգչային տեսողությունը, որն որոշում է, թե որ հրապարակումը կարող է դուր գալ տվյալ օգտատիրոջը։
  • Հախաճակիությունը.  Հետևում է նաև, թե ինչքան հաճախ են օգտատերերը ռեփոստ անում լուսանկարներ ու ինչպես կարող է այդ հրապարակումը հայտնվել մյուս օգտատերերի լրահոսում։
  • Փոխհարաբերությունները. Ինչքան  հաժախ է  օգտատերը շփվում մյուս ցանցաբնակների հետ, այքան հավանականությունը մեծ է, որ նրա հրապարակումը կհայտնվի լրահոսում։

Ներկայացուցիչները նաև հայտնել են, որ այս ձևաչափն արդարացնում է իրեն և նրանք չեն պատրաստվում վերադառնալ հին ձևաչափին։