Instagram-ի նոր գործառույթը կպաշտպանի օգտատերերի հաշիվները

Instagram-ում նոր գործառույթ շուտով կհայտնվի, որի շնորհիվ հաշիվները կարելի է վավերականացնել ոչ թե հեռախոսահամարով, այլ ուրիշ տարբերակով։

Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Սոցցանցը ցանկանում է հարթակն  օգտատերերի համար  ավելի անվտանգ դարձնել, որովհետև վերջերս  համացանցում ավելացել  են հաշիվները SIM քարտերի միջոցով «կոտրելու» դեպքերը։

Թե, երբ նորույթը կներդրվի հարթակում, պարզ չէ։