Instagram-ը դարձել է լիարժեք ֆոտոմեսենջեր (տեսանյութ)

Instagram ընկերությունը մի քանի կարևոր ֆունկցիաներ է ավելացրել ծառայության մեջ, որոնք թույլ կտան ուղիղ հաղորդագրություններ ուղարկել օգտագործողներին։ Նորամուծությունը հասանելի է Instagram-ի  iOS և Android հավելվածների 7.5 տարբերակում։

Հաղորդագրություններ կարելի է ուղարկել անմիջապես լրահոսից՝ ընտրելով որևէ նկար կամ տեսահոլովակ։ Ավելի վաղ Instagram Direct-ով հնարավոր էր ուղարկել միայն լուսանկարների օրիգինալները։

Փոխվել է նաև Instagram Directի կառուցվածքը։ Այժմ այն թույլ է տալիս տեսնել հաղորդագրությունների պատմությունը։

Աղբյուրը՝ Instagram