Instagram-ում գովազդի քանակը կես տարում զգալիորեն ավելացել է

Instagram սոցիալական ցանցը վերջերս սկսել է ավելի շատ գովազդ ցուցադրել: Facebook-ի ներկայացուցիչներն այս մասին նախազգուշացրել էին դեռևս անցած տարվա հունիսին՝ տեղեկացնելով ներդրողներին, որ Instagram-ը կսկսի ավելի շատ եկամուտ բերել:

Ցավոք, Facebook-ը չի տալիս տվյալներ Instagram-ի եկամուտների մասին, այդ պատճառով համեմատաբար հստակ թվեր հասարակությանը հասանելի դարձան այն բանից հետո, երբ ընկերության պաշտոնական գովազդային գործընկեր Brand Networks-ը հրապարակեց սեփական զեկույցը գործի մասին:

Անցած տարվա օգոստոսին Brand Networks-ն Instagram-ում իրականացրել է գովազդային վահանակների 50 մլն ցուցադրություն: Արդեն սեպտեմբերին այս թիվը կրկնապատկվել է, իսկ դեկտեմբերին հասել 670 մլն-ի: Այսպես, կես տարին չլրացած, գովազդի ցուցադրման քանակը մեծացել է ավելի քան 13 անգամ:

ինստագ2

Սովորաբար ցուցադրվող վահանակների շատացումը հանգեցնում է դրանց արժեքի նվազման: Instagram-ի վրա այս օրինաչափությունը չի ազդել: Դատելով Brand Networks-ի ներկայացրած թվերից՝ ծառայությունում գովազդի 1000 ցուցադրման արժեքը մնացել է 5 դոլար:

Instagram-ի հստակ տվյալների մասին խոսելը մի-փոքր դժվար է, քանզի տեղեկատվությունը տրվել է միայն գովազդ տեղադրող ընկերություններից մեկի կողմից:

Աղբյուրը՝ re/code