Instagram-ը բլոգերների համար հատուկ հաշիվներ կստեղծի

Facebook Inc.'s Instagram logo is displayed on the Instagram application on an Apple Inc. iPhone in this arranged photograph taken in Washington, D.C., U.S., on Friday, June 17, 2016. In a bid to give its users an incentive to create more content for the photo and video-sharing site, Facebook's Instagram is considering sharing revenue generated from news, sports, celebrities and other content said Carolyn Everson, vice president for global marketing solutions at Facebook. Photographer: Andrew Harrer/Bloomberg via Getty Images

Instagram-ը փորձարկում է բլոգերների համար նախատեսված նոր հաշիվներ, որոնք մեծ թվով հետևորդներ ունեցող օգտատերերին հատուկ հնարավորություններ կտա, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ նոր հաշիվների միջոցով օգտատերերը կկարողանան սահմանափակումներ մտցնել Direct-ի համար, ինչի շնորհիվ որոշ օգտատերեր չեն կարողանա նրանց անձնական հաղորդագրություններ ուղարել: Այս կերպ անձնական հաղորդագրություններում չեն հայտնվի անցանկալի զրուցակիցներից ստացված հաղորդագրություններ:

Բացի այդ, բլոգերների համար նախատեսված հատուկ հաշիվները թույլ կտան օգտատերերին հետևել նաև իրենց հետևորդների թվի ավելացմանն ու նվազմանը: Ենթադրվում է, որ նման հաշիվները հասանելի կլինեն 2019 թվականին: