Instagram–ը շարունակում է կատարելագործվել։ Մոտ ապագայում սոցցանցում միանգամից երկու նոր գործառույթ կավելանա` տեսազանգի և ձայնային զանգի հնարավորութունները։
Techcrunch–ի փոխանցմամբ նորույթի մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել, բայց Android տարբերակի օգտատերը հայտնաբերել են տեսազանգի և ձայնային զանգի ֆայլեր և նշաններ։ Գործառույթների մասին խոսվում էր դեռ հունվարին, բայց այն ժամանակ, դրանք ներքին թեստավորման փուլում էին։ Ակնհայտ է, որ շուտով կհայտարարվի նորույթների մասին, բայց, թե երբ այն հասանելի կդառնա բոլորին, հայտնի չէ։