Instagram-ի նոր թրենդը՝ սելֆի Չեռնոբիլից (լուսանկարներ)

A radioactive sign hangs on barbed wire outside a café in Pripyat.

HBO հեռուստաընկերության <<Չեռնոբիլ>> սերիալը շարունակում է մնալ համացանցի քննարկման առարկան։ Շատերի համար դա ուղղակի հիշեցում է 1986 թվականի սարսափելի վթարի մասին, իսկ շատերն առաջին անգամ են տեսնում, թե ինչ է իրականում տեղի ունեցել Չեռնոբիլի ատոմակայանում։ Բայց այստեղ էլ է ոսկե կանոնը աշխատել՝ որտեղ սուր թեմա, այնտեղ ցանցաբնակներ, ովքեր ուզում են երևալ այս ամենի ֆոնին։

Instagram-ի օգտատերերը գնում են Չեռնոբիլ՝ գեղեցիկ ու օրիգինալ լուսանկարների ու լայքերի հետևից։ Օնլայն ֆոտոդարանում թրենդ է նկատվում՝ լուսանկարներ հատկապես մեկուսացման գոտուց։