Instagram-ը թեստավորում է վճարումների նոր գործառույթ

The Instagram app is seen on an iPhone on 16 March, 2017. (Photo by Jaap Arriens/NurPhoto via Getty Images)

Instagram-ի օգտատերերը հայտնել են, որ ֆոտոփոխնակման հարթակում նոր գործառույթ է ավելացել։ Այն   թույլ է տալիս բանկային քարտերը միացնել պրոֆիլին և ծառայությունների ու ապրանքների համար կատարել վճարում`  առանց վաճառողի կայք մտնելու:

Գործառույթը թեստավորման փուլում է։ Հասանելի է միայն ԱՄՆ-ի տարածքում բնակվող որոշ օգտատերերի համար։ Թեստավորման մասնակիցներից մեկն է դարձել Resy հավելվածը՝ ռեստորաններում սեղանների օնլայն ամրագրման ծառայությունը:

Instagram-ը միակ հավելվածը չէ, որը փորձում է ներդնել ներկառուցված վճարումների գործառույթը: Փետրվարին Snapchat-ը գորխարկեց նմանատիպ համակարգ։