Instagram-ում հայտնվել է նոր ֆունկցիա

Instagram-ում հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ կտա մեկ հրապարակման մեջ ներառել 10-ից ավելի նկարներ և տեսանյութեր: Այսուհետև կարիք չի լինի ծննդյան տոնից կամ էլ այլ իրադարձությունների բազմաթիվ նկարներից ընտրել միայն մեկը հրապարակաման համար կամ էլ ժամանակ ծախսել և պատրաստել կոլաժ:

Instagram-ում նկար հրապարակելու ժամանակ կարելի է սեղմել հատուկ ավելացված կոճակը և ընտրել 10-ից ավելի նկարներ, նախքան հրապարակումը գործածել ֆիլտրեր: Հնարավոր է ընտրել ինչպես բոլոր նկարների համար նույն ֆիլտրը, այնպես էլ յուրաքանչյուրի համար առանձին-առանձին: Կարելի է tag անել ընկերներին, նշել գտնվելու վայրը: Ձեր հետևորդներն էլ կարող են թերթել և նայել բոլոր նկարները, բայց հավանել ու մեկնաբանել դեռևս միայն հրապարակումը:

Նշենք, որ գործառույթը հասանելի կլինի iOS և Android բոլոր օգտատերերին:

Վերջում առաջարկում ենք հետաքրքիր ու ինֆորմատիվ itTest Instagram-ի մասին: