Հավելվածներ Android-ի համար
FastSave for Instagram
Անդրոիդի համար նախատեսված ամենատարածված անվճար հավելվածն է։ Ունի ավելի քան 10 միլիոն ներբեռնում։ FastSave for Instagram-ը թույլ է տալիս ոչ միայն պահպանել լուսանկար կամ վիդեո, այլ նաև դրանք repost անել ձեր հաշվում։
QuickSave for Instagram (DStudio)
Այս ևս հայտնի հավելված է, որի միջոցով կարելի է արագ պահպանել ինստագրամի տեսահոլովակներն ու լուսանկարները սմարթֆոնի տեսասրահում։ Հավելվածն անվճար է։
Insta Download — Video & Photo (ZN Studio)
Անվճար հավելվածն ունի առավելություն. այն գործի դնելու համար անհրաժեշտ չէ մուտք գործել ինստագրամի հաշիվ։ Պետք է ուղղակի պատճենել լուսանկարի կամ հոլովակի հղումն ու տեղադրել Insta Download–ում։ Հավելվածն ինքնաբերաբար կներբեռնի այն։
Save & Repost for Instagram (Whoozy Inc.)
Հավելվածն տարածված չէ, բայց ունի լավ ռիվյուներ և մի շարք անհրաժեշտ գործառույթներ։ Ինչպես նախորդների դեպքում, այստեղ էլ նկարներն ու հոլովակները կարելի է բեռնել կա՛մ միանգամից, կա՛մ առանձին–առանձին։ Հավելվածն անվճար է, սակայն ունի նաև վճարովի տարբերակ, որը թույլ է տալիս մեդիաֆայլերը պահպանել ամպային տիրույթում։
Հավելվածներ iOS–ի համար
Rapid Save Reposter for Instagram (Tim Trinkies)
Հեշտ ինտերֆեյսով հավելվածը թույլ է տալիս ոչ միայն պահպանել, այլ նաև կիսվել լուսանկարներով ու հոլովակներով։
InstaSaver for Instagram (Xing Zhao)
Այս հավելվածը թույլ է տալիս միայն պահպանել ինստագրամի լուսանկարներն ու հոլովակները։