Instagram-ի Stories-ում երաժշտական սթիքերներ են ավելացել

Instagram-ի  Stoies-ում նոր հնարավորություն է ավելացել։ Այստեղ այժմ օգտատերերը կարող են իրենց հոլովակներին ու լուսանկարներին երաժշտական սթիքերներ ամրացնել։  Այս մասին հայտնում է TechCrunch–ը։

Նորույթը դեռևս հասանելի է միայն բետա տարբերակով։ Երաժշտությունը օգտատերերը կարող են ավելացնել հատուկ ցանկից, որը սոցցանցն ինքն է առաջարկում։

Գործառույթը, բնականաբար, թեստավորման փուլում է դեռ։ Առաջինը այն նկատել են    Android-ի համար նախատեսված Instagram հավելվածում:

Instagram-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել նոր հնարավորությունը: Բացառված չէ, որ այն կհայտնվի հավելվածի առաջիկա տարբերակներում ևս։