Instagram–ում կարելի է արդեն վերահրապարակել այն Story–ները, որոնց վրա ձեզ նշել են

Instagram ֆոտոհարթակի վերջիյ թարմացման մեջ նոր գործառույթ է հայտնվել։

The Verge-ըի փոխանցմամբ, Instagram-ում այսուհետ կարելի է «վերահրապարակել» այն Story-ները, որտեղ նախկինում  նշել են տվյալ օգտատիրոջը: Եթե նախկինում այդ Story-ները օգտատիրոջը հասնում էին ծանուցման տեսքով, ապա այժմ կարելի է  դրանք անմիջապես տեղադրել անձնական էջում:

Նոր գործառույթը կոչվում է @mention Sharing , այն հասանելի է 24 ժամ՝ այնքան, ինչքան հասանելի է հենց Story-ն: Ձեզ նշելու հաղորդագրության հետ մեկտեղ կուղարկվի նաև «Add This to Your Story» առաջարկը և դրա վրա սեղմելով դուք կկատարեք համապատասխան գործողությունը: Ձեր էջում հրապարակելուց հետո օգտատերը կկարողանա տեսնել նաև, այն մարդու էջը, որն ի սկզբանե կատարել է հրապարակումը: Թարմացումը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերում, սակայն հասանելի է միայն բաց էջերի համար: