Instagram–ը իր Stories–ը վերածել է խանութի

Instagram-ը թույլատրել է բրենդերին Story բաժնում տեղարդել իրենց գովազդները։ Սեղմելով նկարի վրա փակցված սթիքերին` օգտատերը կստանա ավելի շատ տեղեկատվություն վաճառվող ապրանքի մասին։

Ծառայության առաջին փորձարկողները Adidas, Louis Vuitton, Aritizia հագուստի բրենդներն են եղել։ Story–ն թերթելով առևտուր անելը հասանելի կլինի մի քանի օրից։

Ըստ  Instagram–ի տվյալների, անցյալ տարվա նոյեմբերին օրեկան մոտ 300 միլիոն մարդ օգտվել է Story ծառայությունից։