Instagram-ի Story-ում նամակագրության հնարավորություն կավելանա

Instagram-ն իր Twitter հաշվում նոր սթիքերներ է ներկայացրել, որոնք նախատեսված են  Stories բաժնի համար։ Նորույթը ստացել է Join chat անվանումը և թույլ է տալիս խմբակային զրուցարան/direct ստեղծել։

Ներկայումս ոչ բոլոր օգտատերերի համար է հասանելի այս գործառույթը։ Թե երբ այն հասանելի կդառնա բոլորին, հայտնի չէ։