Instagram-ի story-ում ավելացել է դիմանկարի նոր գործառույթ, որը ստացել է «Focus» անվանումը։ Այս հնարավորության շնորհիվ օգտատերերը կկարողանան իրենց լուսանկարների հետևում ավելացնել ֆոն։ Նոր գործառույթը կաշխատի iPhone 6S-ում և բարձր Android մոդելներում:
«Focus»-ի հիմքում Face ID հնարավորությունն է, կա նաև տարբեր ֆիլտրեր և սթիքերներ տեղադրելու գործառույթ, որը կաշխատի ոչ միայն դիմային, այլև հիմնական տեսախցիկով։ Նոր ռեժիմը հասանելի է հավելվածի 39 տարբերակում, որը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։