Instagram-ի լօգտատերերի թիվը հատել է 1 միլիարդի սահմանը։ Այս մասին տեղեկանում ենք սոցցանցի հաղորդագրությունից։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով այն արդեն գլոբալ համայնք է դարձել, որտեղ հավաքված է երկիր մոլորակի բնակչության 1/7 մասը։
Անցյալ տարվա սեպտեմբերին Instagram-ը մոտ 800 միլիոն գրանցված օգտատեր ուներ:
«2010 թվականին ծառայության գործարկումից հետո մենք հիացմունքով հետևում էինք մեր համայնքի աճին և բարգավաճմանը: Սա բոլորիս համար կարևոր ձեռքբերում է, շնորհակալություն ձեզ», – ասված է հաղորդագրության մեջ:
Անցյալ տարվա հուլիսին Facebook-ը 2 մլրդ օգտատեր ուներ: Սոցցանցի ամսական լսարանը 17 տոկոսով ավելացել էր՝ տարեկան կտրվածքով մինչեւ 2.01 մլրդ: