Instagram-ում կավելանա տեսազանգերի ֆունկցիա

Instagram-ն աշխատում է հավելվածում տեսազանգերի գործառույթի ներդրման վրա: WABetaInfo ռեսուրսը հայտնում է, որ Direct–ի բաժնում նոր նշան կհայտնվի WhatsApp-ի նմանությամբ։

Տեսազանգ հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, երբ զրուցակիցն ընդունի Direct-ին միանալու հրավերը, հակառակ դեպքում պատկերակը չի հայտնվի և գործառույթն էլ հնարավոր չի լինի կիրառել:

Տտեսազանգերն ամենայն հավանականությմաբ առաջիկա ամիսներին հասանելի կդառնան Instagram-ում Android և iOS հակարգերի համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Instagram-ն աշխատում է սեփական մեսենջերը գործարկելու ուղղությամբ։ Direct-ը, որը կարող է փոխարինել սոցցանցում անձնական նամակների բաժինը, քանի որ Instagram-ում մեծացել է հաղորդագրությունների շրջանառությունը և ընկերության խոսքով` առանձին մեսենջերի գործունեության պարագայում ավելի հեշտ կլինի այն զարգացնել և նոր ֆունկցիաների վրա աշխատել։