Instagtram–ը նոր տնօրեն ունի

The Instagram app is seen on an iPhone on 16 March, 2017. (Photo by Jaap Arriens/NurPhoto via Getty Images)

Instagram–ը նոր գլխավոր տնօրեն ունի։ Ընդհանուր որոշմամբ գլխավոր  տնօրեն է նշանակվել   Ադամ Մոսսերին: Պաշտոնական հաղորդագրությունն արդեն կա, այն հրապարակվել է ընկերության պաշտոնական բլոգում։

Մոսսերին Facebook-ում աշխատել է գրեթե 10 տարի և իր կարիերան սկսել է դիզայներական գործունեությունից։ Այնուհետև եղել է սոցցանցի լրահոսի պատասխանատուն։ Ավելի վաղ ընկերության համահիմնադիրներ Կևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը պաշտոնապես հայտարարել էին, որ լքում են Instagram–ը։ Այստեղ նրանք իրենց գործունեությունը ծավալել են 2010 թվականից։